280 հազար եվրո արժողությամբ կտավը գտել են աղբարկղում

Ավելի քան մեկ քառորդ միլիոն եվրո արժողությամբ նկարը հայտնաբերվել է Դյուսելդորֆի օդանավակայանում գտնվող աղբարկղում: Այս միջադեպի մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ֆրանսիացի նկարիչ Իվ Թանգիի սյուրռեալիստական կտավը պատահաբար օդանավակայանում թողել է Իսրայել ուղեւորվող գործարարը: Սեփականատերը 280 հազար եվրո արժողությամբ արվեստի թանկարժեք գործը մոռացել է գրանցման պատուհանի մոտ, երբ նստել է դեպի Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռ:

Այն ժամանակ, երբ նա վայրէջք է կատարել Իսրայելում եւ կապվել է գերմանական ոստիկանության հետ, նկարը, որը փաթաթված էր ստվարաթղթի մեջ, անհետացել է:

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ իշխանությունները սկզբում չէին կարողանում գտնել արվեստի գործը, միայն երբ գործարարի զարմիկը ժամանել է օդանավակայան եւ դիմել իրավապահներին, տեսուչը, ի վերջո, հայտնաբերել է նկարը՝ օդանավակայանի աղբարկղերից մեկում:

Իվ Թանգին ֆրանսիացի սյուրռեալիստ նկարիչ է։ Նրա ստեղծագործության հիմնական թեման պատրանք բնանկարներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *