Պոգբան կբաժանվի Ռայոլայից, եթե գործակալը նոր ակումբ չգտնի նրա համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ճնշում է գործադրում իր գործակալ Մինո Ռայոլայի վրա՝ պահանջելով նոր ակումբ գտնել իր համար, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Նշվում է, որ եթե իտալացի գործակալը չկարողանա նոր ակումբ գտնել Ֆրանսիայի հավաքականի խաղացողի համար, 27-ամյա ֆուտբոլիստը կդադարեցնի նրա հետ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ Պոգբան 2016 թվականին 105 միլիոն եվրոյի դիմաց է Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 8 խաղի և խփել մեկ գոլ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *