Որո՞նք են 2021-ի ամենաթրենդային գույները

Ամերիկյան Pantone գույնի ինստիտուտի մասնագետներն ընտրել են 2021 թվականի երկու գլխավոր գույները, հաղորդվում է ինստիտուտի կայքում:
Այս անգամ ինստիտուտը միանգամից երկու երանգ է ընտրել։ Առաջինը՝ Illuminating-ն է՝ պայծառ ու դեղին։
Pantone-ը նշում է, որ այս գույնը լցնում է ջերմությամբ և կենսական էներգիայով:

Երկրորդ երանգը կոչվում էր Ultimate Gray, այսինքն, հանգիստ և սառը մոխրագույն:
Նշվում է նաև, որ այդ երանգները ավելի լավ է համատեղել։
«Այս գունային համադրությունը մեզ տալիս է կայունություն և հույս։ Մենք պետք է մեզ ոգեւորված եւ վեհ զգանք»,-հայտարարել է կենտրոնի տնօրեն Լեատրիս Էյսմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *