Ո՞ւմ օդուժն է աշխարհում ամենահզորը. վարկանիշ

Բրիտանական Flight International ամսագրի վերլուծաբանները պարզել են, թե ինչ սպառազինություններ ունեն ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան։

World Air Forces 2020 վարկանիշը գլխավորել Է ԱՄՆ-ի ռազմաօդային նավատորմը, որը բաղկացած է 13 232 միավոր տեխնիկայից, ինչը կազմում է ռազմաօդային ուժերի համաշխարհային պարկի 25 տոկոսը:

Ռուսաստանը, որն ունի 4143 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ (ռազմական ավիատեխնիկայի համաշխարհային պարկի 8 տոկոսը), երկրորդ տեղում է:

Երրորդը Չինաստանն է, որն ունի 3260 միավոր ավիատեխնիկա (համաշխարհային պարկի 6 տոկոսը):

Հնդկաստանը վարկանիշի չորրորդ տեղում է՝ 2119 ինքնաթիռ և ուղղաթիռ (համաշխարհային ՌՕՈՒ-ի 4 տոկոսը): Հինգերորդ տեղում Հարավային Կորեան է (համաշխարհային պարկի 3 տոկոսը):

Աշխարհի հզորագույն ռազմաօդային ուժերի տասնյակում են նաև Ճապոնիան, Պակիստանը, Ֆրանսիան, Թուրքիան ու Եգիպտոսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *