Ճապոնիայում հայտնաբերվել է նավակ, որն օվկիանսում է հայտնվել 2011-ին տեղի ունեցած ցունամիի պատճառով

Խաղաղ օվիկիանոսում գտնվող Հաթիձյոձիմա կղզու ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որն օվկիանոսում է  հայտնվել 2011-ին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով:

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, տեղեկացնում է Shantnews-ը:

Ձկնորսական նավակը բաց ծովում էր հայտնվել Կեսեննումա նավահանգստից:10 տարվա ընթացքում, ինչ  օվկիանոսում է եղել, գրեթե ամբողջությամբ պատվել է խեցիներով:

Նավակն անցել է 650 կմ և հայտնվել  կղզում: Նավակը համարակալված է եղել, ինչն էլ օգնել է պարզել, թե այն որ նավահանգստում է գտնվել: Նավակը ճապոնացի տղամարդ է հայտնաբերել:

Նա պատմել է, որ  թեև կիսով չափ ջրով է լցված եղել,բայց  զարմանալիորեն չի խորտակվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *