Իբրահիմովիչ. Հուսով եմ, որ կկարողանամ խաղալ նաև Մալդինիի թոռան հետ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ապագայի մասին:

«Ես ունեմ մեծ փորձ, իսկ գոլերը երբեք էլ խնդիր չեն եղել: Պարզապես շարունակում եմ առաջ շարժվել: Չեմ կարող ստել ու ասել, որ նախկինի պես եմ վազում: Հիմա ավելի խոհեմաբար եմ վազում դաշտում: Զգում եմ, որ տարբեր սերունդների եմ հանդիպել «Միլանում»: Ես հանդես եմ եկել Պաոլո Մալդինիի հետ, իսկ հիմա խաղում եմ նրա որդի Դանիելեի հետ: Հույս ունեմ, որ կկարողանամ խաղալ նաև Դանիելեի որդու հետ: Դա հրաշք կլիներ»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ վերջերս Զլատան Իբրահիմովիչը 12-րդ անգամ ճանաչվել էր Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *