Արևիկ Ուդումյանը երկրորդ անգամ մայր է դարձել

Ծնվել է պրոդյուսեր, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի դուստրը՝ Նունեն։ Այս մասին Արևիկը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ դստեր հետ լուսանկար տեղադրելով։

Լուսանկարին կից նա գրել է. «Մեր երեխան՝ Նունե Վարդևանյանը։ Գալդ բարի, Նունե»։

Հիշեցնենք, որ Արևիկը նախընտրել էր գաղտնի պահել իր երկրորդ հղիության լուրը։ Հղիության մասին նա հայտնել էր նոյեմբերի վերջին՝ տեղադրելով սեպտեմբերին արված լուսանկարներ։

Հավելենք, որ Արևիկն ու ամուսինը՝ իրավաբան Արամ Վարդևանյանը, ունեն ևս մեկ երեխա՝ 4-ամյա Ռուբենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *