«Ամուսինս սոցցանցերում ադրբեջանցիների հետ վիճում էր. հնդիկներն ակնհայտ սատարում էին Հայաստանին». Սիլվի Բարկովա. Tert.am Life

Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան պատերազմական շրջանում Հայաստան գալու ցանկություն է ունեցել, բայց հնարավորություն չի եղել: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ ծրագրում է փետրվարին Հայաստան գալ:

«Հոգեբանորեն շատ ընկճված էի, որ Հայաստանում չէի: Անընդհատ ուզում էի Հայաստան գալ, ամուսնուս էլ էի այդ մասին հաճախ ասում, ասում էր չենք կարող, որովհետև մի կողմից կորոնավիրուսն էր, մույս կողմից՝ պատերազմը, սահմանափակումներ կային: Ամուսինս ևս ընկճված էր, սոցցանցերում ադրբեջանցիների հետ վիճում էր, անհանգստանում: Այդ օրերին տագնապի ու սթրեսի հետ մեկտեղ ներքին վստահություն ունեի, որ հաղթելու ենք, բայց այսպես ստացվեց» ,-ասաց նա:

Դերասանուհին նշեց, որ պատերազմի օրը ֆոտոշարքի է եղել, քրոջից է իմացել ցավալի լուրը: «Քույրս ինձ հաղորդագրություն ուղարկեց, որ պատերազմ է սկսել ու իր ամուսինը Արցախ է գնացել: Նրա ամուսինը Թալիշից է, ազատամարտիկ Գրիգոր Օհանյանի որդին է, իրենց տունն էլ Թալիշում էր, հիմա տունը ադրբեջանցիներին է մնացել: Ես անզոր էի կագնեցնել պատերազմը, բայց ամուսնուս հետ մեր ուժերի ներածին չափով օգնություն ցուցաբերեցինք, հիմնադրամին որոշակի գումար փոխանցեինք: Ես շատ մեծ սթրեսի մեջ էի երեխաների զոհվելու համար, առաջնագծում էլ շատ ընկներներ ունեի»,- ասաց Սիլվին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *