Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ՝ դեկտեմբերի 12-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին ասվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանած խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաև Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը հայտարարել էր այս շաբաթ տարածաշրջան այցելելու համանախագահների ծրագրերի մասին՝ պարզելու, թե ինչպես կարող են նրանք վերադառնալ Ղարաբաղյան կարգավորման շուրջ դիվանագիտական իրենց դերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *