ՀՐԱՏԱՊ. սկանդալային ձայնագրություն՝ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցը հրամանատարներից մեկի հետ. 18+

Համացանցում հրապարակվել է նոր սկանդալային ձայնագրություն, որում ձայնագրված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցը հրամանատար Ռուսլան Իսրայելյանի հետ:

Նշվում է, որ այս ձայնագրությունն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամլո քարտուղար Վահրամ Պողոսյանն աղմկահարույց գրառում է արել Շուշիի անկման վերաբերյալ: Այս ձայնագրությունում Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ արդեն 10 օր է՝ Հայաստանից օգնություն է խնդրում, բայց՝ ապարդյուն:

«Ասում եմ՝ մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերտը պահեմ, չի ուղարկում»,- ասում է նա:

Արցախի նախագահը նաև խոստովանում է. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:

Ռուսլան անունով տղամարդն էլ ասում է. «Արայիʹկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ-մնիկ»»:

Ձայնագրությունում հնչում է ոչ ցենզուրային բառապաշար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *