
37-ամյա Ադամո Կանտոն, որը 5 տարի ծառայել է Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրում՝ Բուքինգհեմյան պալատում, Լոնդոնի դատարանում խոստովանել է, որ ծառայության ընթացքում թագուհու կեցավայրից մի շարք թանկարժեք իրերի գողություն է կատարել: Այս մասին հաղորդում է ԲիԲիՍի-ն, տեղեկացնում է Shantnews.am-ը:
2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի օգոստոսի 7-ը տղամարդը գողացել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պաշտոնական դիմանկարը իրենց իսկ ստորագրություններով, արքայազն Հարրիի դիմանկարը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ թագավորություն կատարած այցի պատվին արքայական հանդիսության լուսանկարների ալբոմը: Այս ամենը Ադամո Կանտոն տեղադրել է eBay համացանցային աճուրդում:
Ընդհանուր առմամբ, Բուքինգհեմյան պալատից գողացել էր 77 տարբեր արժողության իրեր, որոնց ընդհանուր վաճառքով Կանտոն շուրջ 7 հազար ֆունտ էր «աշխատել»:
Այս պահին Կանտոն գտնվում է ազատության մեջ, նրան ազատ են արձակել գրավի դիմաց, այնուամենայնիվ, նրան բանտարկություն է սպասվում: Գործն ուղարկվել է Լոնդոնի Սաուտուարկի շրջանի թագավորական դատարան: