ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհայինի տարիների կորուստներին․ NBC

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքներով մահացածների թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդ երկրի մարդկային կորուստներին։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաընկերության հաշվարկների՝ COVID-19-ի հարուցած բարդությունների արդյունքում Միացյալ Նահանգներում արդեն մահացել է 292․098  մարդ։ Վետերանների հարցերով նախարարության տվյալներով էլ՝ ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվել է ավելի քան 291․557 զինվորական, ևս 113․842 ամերիկացի զոհվել է ոչ մարտական պայմաններում։

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, որը հաշվարկ է իրականացնում դաշնային և տեղական իշխանությունների տրամադրած ռեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ավելի քան 15․58 միլիոն դեպք է հայտնաբերվել, 292․091 մարդ մահացել է: Այս երկու ցուցանիշներով էլ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *