2020 թվականին աշխարհում ամենատարածված հավելված է ճանաչվել կարճ տեսանյութերի փոխանակման ծառայություն TikTok-ը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը՝ վկայակոչելով App Annie ընկերության հաշվետվությունը:
TikTok-ը ամենատարածված հավելվածն է դարձել ինչպես iOS-ով, այնպես էլ Android-ով աշխատող սմարթֆոնների օգտատերերի շրջանում: App Annie-ն կանխատեսում է, որ 2021 թվականին ծառայության ակտիվ օգտատերերի թիվը միլիարդից կանցնի:
Երկրորդ տեղում է Facebook-ի հավելվածը: Առաջատարների հնգյակ են մտել նաեւ Facebook-ին պատկանող երկու հավելված. WhatsApp մեսենջերը երրորդն է, իսկ Instagram-ը՝ հինգերորդը:
Տեսազանգերի եւ կոնֆերանսների Zoom հավելվածը զբաղեցրել է չորրորդ տեղը: Հավելվածի հանրահայտությունը սրընթաց աճեց մեծ թվով աշխատողների եւ աշակերտների զանգվածաբար հեռավար աշխատանքի ու ուսուցման անցնելու շնորհիվ. մինչեւ համավարակը Zoom հավելվածը վարկանիշի 219-րդ տեղում էր: