Համացանցում 550 հազար ռուբլիով վաճառում են Պուտինի այցեքարտը

«Ավիտո»-ի օգտատերը համացանցում 550 հազար ռուբլիով վաճառքի է հանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցեքարտը, հաղորդում է Gazeta-ն: 

Սանկտ Պետերբուրգի զինանշանով սեւ-սպիտակ այցեքարտի վրա նշված է Պուտինի պաշտոնը քաղաքի վարչակազմում աշխատանքի ժամանակ՝ միջազգային եւ արտաքին տնտեսական կապերի հարցերով քաղաքապետի տեղակալ, քաղաքապետարանի արտաքին կապերի գծով կոմիտեի ղեկավար: Նշված են նաեւ կոնտակտային տվյալներ:

«Օրիգինալ: Լավ վիճակում: 2004 թվականից դրված է եղել դրամապանակի մեջ»,-ասվում է հայտարարության մեջ:

Օգտատերը նշել է, որ այդ ժամանակ աշխատել է ընկերությունում Պուտինի խորհրդականի մոտ:

Այցեքարտը գնել հնարավոր է 550 հազար ռուբլիով, սակայն հնարավոր է սակարկել:    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *