«Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ»․ Ռաֆայել Հովհաննիսյանի հայտարարությունը

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ։

«Հարգելի ընկերներ:

17 տարի շարունակ  

«Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդումները համագործակցել են ՀՀ ԱԳՆ – ի հետ և միասին իրականացրել բազմաթիվ ծրագրեր:

ՀՀ ԱԳՆ – ն իրավամբ կարելի է համարել մեր հեռուստանախագծերի աջակիցն ու համահեղինակը, քանի որ առանց այդ պետական հաստատության օժանդակության, մենք չեինք կարողանա կյանքի կոչել այն հսկայածավալ ծրագրերը, որոնք դիտում են հայերն ամբողջ աշխարհում:

Հայտնում եմ իմ խորհին երախտագիտությունը ԱԳՆ բոլոր նախարարներին, դեսպաններին և աշխատակիցներին այդ 17 տարիների համատեղ աշխատանքի համար:

Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ – ի հետ: Կարծում եմ, այնտեղ միայն ուրախ կլինեն, քանի որ ես համարձակվելով պատասխանել Ալիևին խախտեցի այսօրվա հայկական դիվանագիտության սկզբունքները:

Շնորհակալություն», – գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *