Ովքեր են եղել Երեւան- Բաքու հատուկ չվերթի ուղեւորները. ԱԳՆ մեկնաբանությունը

Երևանից-Բաքու մեկնած օդանավը տեղափոխել է Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ից:

«Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք, որ դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև, որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով, որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները»,- հայտնեցին ԱԳՆ-ից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *