Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի վարկածով միլիարդատերերի ցուցակի երկրորդ հորիզոնականում

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի վարկածով միլիարդատերերի Forbes Real-Time ցուցակի երկրորդ հորիզոնականում, ընդ որում, Bloomberg գործակալության Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշային աղյուսակում նա դեռեւս նոյեմբերից զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը:

Forbes-ի տվյալներով՝ երեքշաբթի Մասկի կարողությունն ավելացել է 1,6 մլրդ դոլարով եւ կազմում է 144,7 մլրդ դոլար, իսկ BBI-ի տվյալներով՝ ավելացել է 1,84 մլրդ դոլարով եւ կազմում է 157 մլրդ դոլար:

Մասկին է պատկանում է Tesla-ի բաժնեմասերի 21 տոկոսը, որոնք տարեսկզբից ավելացել են գրեթե 7 անգամ, իսկ երեքշաբթի թանկացել են 1,3 տոկոսով:

Forbes Real-Time-ում եւ BBI-ում միլիարդատերերի առաջին հնգյակը գրեթե չի տարբերվում: Առաջին եւ երկրորդ հորիզոնականներում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ Մասկը, համապատասխանաբար, հինգերորդ հորիզոնականում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Տարբերվում են միայն երրորդ եւ չորրորդ հորիզոնականները: BBI-ի ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ չորրորդ հորիզոնականը՝ Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բերնար Առնոն: Forbes-ի վարկանիշային աղյուսակում, հակառակը, Առնոն երրորդ հորիզոնականում է, իսկ Գեյթսը՝ չորրորդ:  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *