Պատգամավորին ոչ հարիր պահվածք՝ լրագրողի հետ զրուցելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ազգային ժողովում իշխանական  Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կոնֆլիկտ հրահրեց ու վիրավորեց Yerevan.Today-ի լրագրողին միայն այն բանի համար, որ պարզաբանում էր խնդրում նրանից իրեն ու իր քաղաքական թիմակիցների մասին պատրաստված «Հայրենիքի  զավթումը» ֆիլմի վերաբերյալ:

Խոսքը ՎԵՏՕ շարժման ու Արմնյուզի համատեղ պատրաստած փաստավավերագրական ֆիլմի մասին է, որտեղ ներկայացվում են սորոսական ակունքներից սնվող բոլոր հայ պաշտոնյաները, պետական կառավարման համակարգում Ջորջ Սորոսի հայեցակարգին հատուկ վարվող հայրենադավ քաղաքականությունը ու աղմկահարույց փաստեր՝ սորոսական նախարարների, պատգամավորների և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆինանսավորված գործունեության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *