ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է հրատապ միջոց կիրառել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում տեղեկացրել են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«7.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Հրաչյա Գաբրիելյանը,

Էրիկ Մխիթարյանը,

Խաչատուր Միքաելյանը,

Հրաչյա Սեյրադարյանը,

Արտյոմ Կարապետյանը,

Լիպարիտ Թադևոսյանը,

Աշոտ Եսայանը,

Դավիթ Դանիելյանը,

Արծվիկ Չոբանյանը,

Գեղամ Մարտիրոսյանը,

Միքայել Միրզոյանը,

Համլետ Մալխասյանը,

Արմեն Մարտիրոսյանը,

Սևան Ղազարյանը,

Սերոբ Գալոյանը,

Մուշեղ Նուրբեկյանը,

Հովհաննես Գաբրելյանը,

Սերգեյ Մանուկյանը:

Ձերբակալված քաղաքացիական անձինք են

Կամո Մանասյանը,

Բորյա Բաղդասարյանը,

Մակսիմ Գրիգորյանը,

Կարեն Պետրոսյանը,

Սեդրակ Պետրոսյանը։

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ:

Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»»,- նշված է գրառումների մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *