Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը.

«Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության:

Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել նրանց ինքնությունը:

Մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ»,- ասել է Արա Այվազյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *