Արցախյան պատերազմի օրերի հերոսական դրվագները․ Նորօրյա հերոսները

ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին.

Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ:

Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը, մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին:

Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ: Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Վաչիկի Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Աշոտի Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Ղարիբի Թադևոսյանը, սերժանտ Էդգար Վալերիկի Հարությունյանը:

Բուժակ, ենթասպա Գուրգեն Բենիկի Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին:Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Համբարձումի Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Բաբայանը:

Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Նորիկի Ասատրյանը:Պահեստազորային սերժանտ Արամ Հովհաննեսի Մարգարյանը հինգ անգամ ետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները:

Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *