Արթուր Վանեցյանը եւ Շիրակի թեմի առաջնորդը հանդիպել են

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հետ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արթուր Վանեցյանը հարգանքի տուրք է մատուցել Գյումրիում՝ 32 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։

Գյումրի էր մեկնել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողակարգը չէր վարում Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգեւորական։

Իր ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետեւաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *