Կապշեք, երբ իմանաք Երկրի ամենահին քանդակների իմաստը

Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների գիտնականները հայտարարել են, որ հայտնի «պալեոլիթի Վեներաները» ոչ միայն պտղաբերության և սերնդի շարունակության սիմվոլներ են, այլ արտացոլում են հին մարդկանց պատկերացումները կնոջ իդեալական կազմվածքի մասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում, հայտնում է Shantnews.am-ը:

Նշվում է, որ գեր կանանց պատկերող բազմաթիվ արձանիկներ են հանդիպում ողջ Եվրասիայում: Այսպես կոչված «պալեոլիթի Վեներաները» մարդու ձեռքերով արված ամենահին քանդակներն են: Նրանցից ոմանք 38 հազար տարեկան են:

«Համաշխարհային արվեստի ամենավաղ ստեղծագործություններից են Եվրոպայում սառցե դարաշրջանի որսորդ-հավաքողների ավելորդ քաշով կանանց առեղծվածային քանդակները, որտեղ ոչ ոք ճարպակալում չէր ակնկալում տեսնել: Մենք ապացուցում ենք, որ այդ քանդակները համապատասխանում են ծայրաստիճան սննդային սթրեսի վիճակին», – ասել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Ռիչարդ Ջոնսոնը:

Համեմատելով արձանիկների անտրոպոմետրիկ տվյալները՝ իրանի հարաբերությունը ազդրերի և ուսերի հետ՝ գիտնականները պարզել են, որ սառցադաշտերին ամենամոտ գտնվածները առավել գեր են՝ հարավում հայտնաբերվածների համեմատ:

Հետազոտողների կարծիքով, հյուսիսային ժողովուրդների շրջանում գիրությունը դարձել է ցանկալի վիճակ, քանի որ գեր կանայք սննդի պակասության ժամանակահատվածում հղիությունն ավելի լավ են տարել։
Այսպիսով, արձանիկները կարող էին ունենալ հոգևոր նշանակություն, լինել մի ֆետիշ կամ հմայիլ, որը պաշտպանում էր կնոջը հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *