Քաղաքապետարան․ Հրապարակում տոնածառ չի տեղադրվի

2021-ին ընդառաջ՝ Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ չի տեղադրվելու: Ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Երևանի քաղաքապետարանը որոշել է նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:

Նոյեմբերի 24-ին Երևանի ավագանին որոշել էր Ամանորի միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին։ Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *