ՊԲ զորամասերից մեկում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է երկու զինծառայող

Պաշտպանության բանակը հայտնել է, որ դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս, տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է երկու զինծառայող:

«Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս, տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001 թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001 թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *