Հայտնի է մազաթափությունը դադարեցնելու միջոցը

Բրիտանացի տրիխոլոգ Ֆիլիպ Քինգսլին հայտնել է, որ մազերի բնականոն աճի համար օրգանիզմում հաճախ պակասում է B12 վիտամինը: Այդ մասին գրել է «Էքսպրես» թերթը, տեղեկացնում է Shantnews-ը:

Նա ասում է, որ B12- ն նպաստում է նյարդային համակարգի աշխատանքին, կարևոր դեր ունի ԴՆԹ-ի արտադրության մեջ և օգնում է պահպանել արյան կարմիր բջիջները՝ թույլ տալով նրանց թթվածին մատակարարել հյուսվածքներին, ներառյալ մազերին:

Երբ B12 վիտամինը բավարար չէ, մազերը բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում, դադարում են նորմալ աճել և սկսում են թափվել:

Վիտամինի պակասությունը կարող է համալրվել ինչպես հատուկ հավելումների, այնպես էլ մթերքների օգնությամբ:

Մարդկանց համար վիտամին B12-ի աղբյուրներն են՝ թռչնամիսը, լյարդը, ձուն, սաղմոնը, կաթը, սոյայի կաթը, հացահատիկային մշակաբույսերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *