Բժիշկները պատմել են, թե ինչպես կարելի է տարբերակել սրտի կաթվածը խուճապային հարձակումից

Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության մասնագետները խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է տարբերակել սրտի կաթվածը խուճապային հարձակման ախտանշաններից: Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է «Էքսպրես» թերթը, տեղեկացնում է Shantnews-ը:

Նշվում է, որ խուճապային հարձակումը մեծ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, ինչը չի կարելի ասել սրտի կաթվածի մասին, որը կարող է դառնալ ճակատագրական:

Անհաղթահարելի վախի զգացողությունը հայտնվում է ինչպես խուճապային հարձակման, այնպես էլ սրտի կաթվածի ժամանակ: Այս վիճակների ընդհանուր ախտանշաններն են նաև սրտխառնոցը, շնչարգելությունը և կրծքավանդակի ցավը:Սակայն սրտի կաթվածի ժամանակ կրծքավանդակի ցավը ճառագայթում է մարմնի այլ մասեր՝ ձախ ձեռքը, պարանոցը, ծնոտը, մեջքը և որովայնը: Բացի այդ, սրտի կաթվածով մարդու մոտ, բացի սրտխառնոցից, կարող է առաջանալ փսխում, հազ ու ուժեղ քրտնարտադրություն:

Բժիշկները շեշտել են, որ եթե այդպիսի ախտանշաններ են հայտնվում, ապա պետք է բժիշկ կանչել:

Խուճապային հարձակման ժամանակ մարդկանց մոտ զգացվում է դող կամ սրտի զարկերի թվի ավելացում, ցնցումներ և վերջույթների ծակոցներ, խեղդվելու զգացողություն, բերանի չորություն և ձայն ականջներում: Այնուամենայնիվ, չնայած վախեցնող դրսևորումներին, դա կյանքի համար վտանգ չի ներկայացնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *