Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

Արցախում պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են:

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: 

«Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *