Մեսսիի մարզաշապիկներն ամենավաճառվողն են ԱՄՆ-ում

Կատալոնական «Բարսելոնայի»  և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ում մարզաշապիկների վաճառքի ցուցանիշով: Վարկանիշը կազմվել է սպորտային պարագաների վրա կենտրոնացած SOCCER.com կայքում 2020-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 22-ը վաճառքների հիման վրա:

Մեսսին մարզաշապիկների վաճառքով առաջատար է 19 նահանգներում: Երկրորդ տեղում է Լոնդոնի «Չելսիի» ու ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը:

Լավագույն եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *