Մասկն առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում երկրորդ տեղում է

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը շրջանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին և դարձել աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ ըստ Bloomberg-ի։

Ավելի վաղ նա շրջանցել էր Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում և մտել ամենահարուստների եռյակ։ Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է $127․9 մլրդ, այն վերջին մեկ տարում աճել է $100․3 մլրդ-ով, դեռ հունվարին նա Bloomberg-ի ցուցակում 35-րդն էր։

Նա թոփ տասնյակում էր հայտնվել հուլիսին՝ Tesla-ի ակցիաների արժեքի կտրուկ աճի արդյունքում։

Bloomberg-ի հաշվարկով՝ աշխարհի ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է ($182 մլրդ)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *