Այդ մարդը հոգեկան հիվանդ է, ուժայինները պետք է խաղաղ հեռացնեն նրան. Շիրակի թեմի առաջնորդը՝ վարչապետի մասին

Հայաստանի վարչապետի և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է։ Ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և  բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, որով նա կոչ էր անում առաջնագծի տղաներին գալ Երեւանում և «վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Դիտարկմանը՝ գուցե վարչապետի թիմակիցները վախենում են նրա դեմ դուրս գալ, քանի որ սպառնում են նրանց հետ հաշվեհարդար տեսնել, Աջապահյանն ասաց.

«Հարցը վախենալը չէ, պարզապես այդ մարդիկ էլ օրգանական կապի մեջ են մեկը մյուսի հետ։ Ապիկարների, ապաշնորհների, դիլետանտների նույն օրգանիզմն է, որոնք խոսելուց և օտարերկրյա սեմինարների մասնակցելուց բացի ոչինչ չեն արել։  Նրանց մեծամասնությունը պրակտիկ աշխատանք չի կատարել, բանակում չեն ծառայել, ոչ մի բանից տեղյակ չեն, և եթե հիմա մանդատները վայր դնեն՝ դուրս գան, բարձր աշխատավարձերի և պարգևավճարների կորսուտ կունեն։ Այդ  մարդիկ հայրենիք չունեն, որ հասկական հայրենիք են կորցրել։ Նրանք նույն հիվանդ օրգանիզմի մասն են, հետևաբար պետք է «Հիդրայի գլուխը» հեռացնել, որպեսզի մնացածը հեռանան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *