Կանչեք անվտանգության աշխատակիցներին. քաշքշուկ՝ ԱԺ-ում. Tert.am ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ռազմական դրությունը վերացման մասին նախագիծը, ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ում խոսքերը առաջացրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների բարկությունը:

«Պետք է ամեն հարցի դեպքում, պարտադիր չի ամբիոնից, այս ամբիոնը ինչ-որ հատկություն ունի, երբ ամբիոնի մոտ գալիս են մարդիկ դառնում են…»,-ասաց Համազասպ Դանիելյանը և չկարողացավ ավարտել խոսքը, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դահլիճից արձագանքեց՝ ասելով, թե հեքիաթներ է պատմում:

«Երբ որ այստեղից ինչ-որ ֆրակցիայի ներկայացուցիչ խոսում է..»,-նորից փորձեց շարունակել իր ելույթը Համազասպ Դանիելյանը, սակայն դահլիճում կրքերը բորբոքվեցին և իշխանական և ընդդիմադիր պատգամավերնրը բանավեճ սկսեցին:

Տեղից արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը.«Ես հեսա անվտանգության աշխատակիցներին կհրավիրեմ, ես չեմ վախեցնում, ուզում եմ դահլիճում կարգ ու կանոն լինի: Ձեր ասելիքը կասեք ամբիոնից, հարգելի Բարգավաճի գործընկներ, խնդրում եմ հանգստացրեք ձեր գործընկերոջը»:

«Ամոթ ունեցեք»,-նշեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:  Ալեն Սիմոնյանը կրկին կոչ արեց կրքեր չբորբոքել, չհրահրել: «Մեր քաղաքացիները սրան արժանի չեն»,-ասաց նա: Այսպիսով պատգամավորները չէին հանգստանում և հրավիրվեց անվտանգության աշխատակիցներ՝ նրանց բաժանելու համար: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *