ՀՀ նախագահ. Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հանրային հեռուստատեսության «Լուրերին» հարազրույցում անդադառնալով վարչապետ դառնալու հնարավոր հավակնություններին, ասել է, որ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։

Սարգսյանը հավելել է, որ պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել։

Նրա կարծիքով՝ երկիրն ու հայ ազգը խորը ճգնաժամի մեջ են։

«Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով, իսկ ՀՀ-ում իրոք խորը ճգնաժամ է։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հայ ժողովրդի շրջանում։ Ճգնաժամ է նաև միջազգային հարաբերություններում՝ երկրի և ազգի կերպարը շատ դրական չէ ներկայումս: Եթե 1994-ին աշխարհը շատ բարյացկամ էր մեր խնդիրների և ղարաբաղյան պայքարի հանդեպ, ապա այսօր պատկերն այլ է՝ մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ ՀՀ նախագահն է, և նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները չափազանց սահմանափակ են, նա ունի հստակ պարտականություններ և աջակցելու հնարավորություն։ Ըստ նրա՝ նախագահական ինստիտուտը պետք է օգտագործվի, որ առճակատումը փողոցից տեղափոխվի սեղանի շուրջ։

Սարգսյանը նշել է, որ շատ ավելին կարող է անել, սակայն բավականին դժվար է աշխատել սահմանափակումների պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *