«Ես իմ մազերը կկտրեմ, որ պապաս տուն գա». զոհված կապիտանի 9-ամյա դուստր

Կապիտան Հայկ Էդուարդի Բախշյանը մեկն է այն հայորդիներից, որ զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկի քույրը՝ Մարտինե Մինասյանն ասում է, որ Հայկը ծնվել էր 1985թ օգոստոսի 20-ին: Տարիներ անց՝ իր ծննդյան օրը, 1993թ. օգոստոսի 20-ին, Հայկը կորցրել էր իր հորը Կուբաթլուի ազատագրման ժամանակ:

Հայկը ապրում էր Ստեփանակերտում, ծառայում էր հակաօդային պաշտպանությունում: Նա զոհվեց հոկտեմբերի 25-ին` Մարտունիում, ամուսնացած էր, ուներ դուստր եւ որդի: Հայկը զոհվեց ընդամենը 35 տարեկանում, նույն տարիքում, երբ զոհվեց իր հայրը: Մարտինեն պատմում է, որ եղբայրը աշխույժ, եռանդուն ու կենսախինդ անձնավորություն էր. «Ինքը շատ ուրախ կերպար էր, մշտապես երգում ու պարում էր իր երեխաների հետ, նրա հետ ամեն հանդիպումը տոնի էր վերածվում:

Հայկն ընկերասեր էր, սիրում էր հավաքույթներ կազմակերպել, բոլորին իր տուն հրավիրել, անգամ ճանապարհին հանդիպած մարդուն տանում էր իր տուն: Սիրում էր տոն օրերին հարազատներին հավաքել, շատ բարեկամասեր էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *