Տղե՛րք, դուք սովորական խուլիգաններ եք. փոքրիկ բանավեճ Երևանի ավագանու նիստի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն ասել է, որ նոյեմբերի 10-ի՝ Երևանի անկարգություններին մասնակցել են նաև ավագանու անդամներ՝ նրանց քայլը խուլիգանական որակելով ու անուններ չհնչեցնելով.

«Տղե՛րք, դուք սովորական խուլիգաններ եք և ձեր ժամանակներն այլևս հետ չեն գալու», – ասել է Զաքարյանը՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է պահանջի իշխանության հրաժարականը, իրենք կառչած չեն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ելույթում անդրադարձել է Զաքարյանի ասածին, ինչը փոքր բանավեճի պատճառ է դարձել:

Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *