Երեխան ընկել է 4-րդ հարկից, այնուհետև վեր է կացել ու գնացել տուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Տոմսկ քաղաքում 6-ամյա աղջիկը ընկել է 4-րդ հարկից: Նա ընկել է ձնակույտի վրա: Համապատասխան տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում:

Տեսանյութում երևում է, որ ընկնելուց հետո երեխան մի փոքր պառկել է, հետո վեր է կացել ու գնացել տուն:

Ավելի ուշ Տոմսկի շրջանի առողջապահության վարչության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին:

Հայտնի է, որ տեղի ունեցածից հետո աղջկան հոսպիտալացրել են:

«Գիշերը երեխան վերակենդանացման բաժանմունքում է եղել, որտեղ բժիշկներին հաջողվել է կարգավորել փոքրիկի առողջական վիճակը»,- փոխանցել են մամուլի ծառայությունից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *