Բայդենը մտադիր է Էնթոնի Բլինքենին նշանակել ԱՄՆ պետքարտուղար․ Bloomberg

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է իր վաղեմի խորհրդական Էնթոնի Բլինքենին նշանակել ԱՄՆ պետքարտուղար,  Ջեյք Սալիվենին՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, իսկ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կառաջադրվի որպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան: Այս մասին հայտնում է  Bloomberg  տեղեկատվական գործակալությունը, փոխանցում է Factor.am-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Բայդենն արդեն սկսել է ձևավորել նախարարների կաբինետը, չնայած Դոնալդ Թրամփը դեռևս չի ընդունել իր պարտությունը։

Լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ այս նշանակումները կհրապարակվեն շաբաթվա սկզբին։ Այս տեղեկությունները համապատասխանում են Ռոն Քլայնի հայտարարություններին, որին Բայդենն արդեն իսկ նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ընտրված նախագահը իր ապագա վարչակազմի անդամների նշանակումների մասին պետք է հայտարարի նոյեմբերի 24-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *