Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo

Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Արցախի Բերդաշեն գյուղը: Այս մասին Wargonzo-ին հայտնել են տեղի բնակիչները։

Բերդաշենը Մարտունու շրջանում է, որի 6 գյուղերը պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ՝ համաձայն ստորագրված եռակողմ փաստաթղթի, սակայն Բերդաշենն այդ ցուցակում չկա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականների մուտքն իրենց տարածք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *