Cardi B-ն «Տարվա կին» է ճանաչվել

Հիփ-հոփ կատարող Cardi B-ն, համաձայն Billboard ամսագրի, ճանաչվել է «Տարվա կին» երաժշտական ոլորտում:

Ամսագիրը նշել է, որ չնայած որ ծանր տարի էր, այնուամենայնիվ, երգչուհու WAP երգը կարողացել է Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցնել 1-ին հորիզոնականը, ինչպես նաև երգչուհին թողարկել է նոր հավաքածու Reebok-ի հետ ու քաղաքական հարցերում ակտիվ է եղել:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, սակայն պանդեմիայի պատճառով այն կանցկացվի առցանց: Billboard մրցանակներ կստանան նաև Ջեննիֆեր Լոպեսը, Դուա Լիպանև այլք:

Cardi B-ն Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ամսագրին ու իր երկրպագուներին.

«Շնորհակալ եմ Billboard, շնորհակալ եմ իմ երկրպագուներ, եթե ամբողջ աշխարհն ինձ դեմ լիներ ու քննադատեր ամեն մի քայլս, ապա ես չէի հայտնվի այստեղ ամեն օր և ելույթ չէի ունենա հանուն փոփոխությունների»,- ասել է երգչուհին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *