Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել  է Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:

Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թիմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:

Կհանդիպենք…»,-գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *