ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանի բնակիչների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նախկինի պես դրական է. սոցհարցում

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի բնակիչների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նախկինի պես դրական է: Այս են վկայում «Սպուտնիկ» ռադիոկայանի պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (83,8%) նշել է, որ լավ է վերաբերվում Ռուսաստանին, և միայն 9,4%-ն է հակառակ կարծիքն ունեցել:

Հարցվածների 84,6%-ը Ռուսաստանին համարում է Հայաստանի դաշնակից. սոցհարցման արդյունքների համաձայն՝ երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 39,9%, իսկ երրորդում՝ Իրանը (6,4%): Մինչդեռ Միացյալ Նահանգները՝ որպես դժվար պահի համար վստահելի բարեկամական երկիր է համարել հարցվածների 5,8%-ը:

Ընդհանուր առմամբ, սոցհարցմանը մասնակցել է ավելի քան 500 ՀՀ բնակիչ՝ տարբեր տարիքային, սոցիալական և մասնակգիտական խմբերից:

Հարցվածների 79,6%-ը նշել է, որ կհամաձայներ Ռուսաստանից զենք ստանալ, ընդունել ռազմական կոնտինգետն ու միջազգային հարթակներում Հայաստանին ուղղված աջակցությունը:

Այսպիսով՝ մտավախություններն առ այն, որ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանում Ռուսաստանի դիրքերը թուլացել են, չեն հաստատվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *