Ֆրանսիայի Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «ԼՂ Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ:

Այն ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»:

http://www.senat.fr/dossier-legislatif/ppr20-145.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *