Առաջին անգամ մարդկության պատմության մեջ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակեց ղեկավարել. Էդգար Էլբակյան

Վերլուծաբան Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԱՊԱԳԱՆ

• Շատերը զարմանում են, որ այսքանից հետո Նիկոլը դեռ կառչած է աթոռին։ Ես չեմ զարմանում։ Դեռ 2018 թ․-ի օգոստոսին, երբ անդարդ ցնծության ալիքն էր թևածում Հայաստանում, ես ընկերական նեղ շրջանակում բառացիորեն ասել եմ՝ «թուրքը կհասնի Գորիս, Նիկոլը հրաժարական չի տա»։ Ու սա ասել եմ ոչ թե որպես մարգարեություն, այլ գիտական կանխատեսում․ ինձ համար արդեն պարզ էր, թե ինչ արժեքների, հմտությունների ու հոգեկերտվածքի կրողներ են հայտնվել իշխանության գլուխ։

• 1994 թ․-ին ջախջախված Ադրբեջանն ունեցավ երկրի կառուցման հստակ տեսլական ու էֆեկտիվ կառավարման համակարգ ձևավորելու ընդունակ վերնախավ, իսկ մեզ 2020 թ․-ին Աստված ասում է․ «մինչև վերջ պիտի ճաշակեք ձեր իսկ լցրած դառնության բաժակը»…

• Իսկ մինչ այդ Նիկոլն իր հաջորդ «100 փաստի» մեջ հպարտությամբ կնշի, որ հենց իր կառավարման օրոք առաջին անգամ Հայաստանը կապիտուլացվեց, և առաջին անգամ մարդկության պատմության մեջ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակեց ղեկավարել 🙂 …»,- գրել է Էդգար Էլբակյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *