Տիգրան Ավինյանը ԱԺ-ում «Իմ քայլ» խմբակցության հետ փակ հանդիպման է մասնակցում

Քիչ առաջ Ազգային ժողով եկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման է մասնակցում։ Այս մասին հայտնում է Factor.am լրատվականը:

Ի՞նչ հարցեր են քննարկվում՝ առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ պատգամավորները պարբերաբար դուրս են գալիս նիստերի սրահից, սակայն հրաժարվում են բացահայտել, թե ի՞նչ օրակարգով են հավաքվել։

Քիչ առաջ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, հրաժարվելով հարցերի պատասխանել, վստահեցրեց, որ նիստից հետո մանրամասներ կփոխանցի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *