Պուտինը հանձնարարել է գործի դնել ՌԴ պաշտպանության գաղտնի պլանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել 2021-2025 թվականների Ռուսաստանի պաշտպանության պլանը գործի դնելու մասին:

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։
Նախագահի հրամանագրում նշվում է, որ պլանը սահմանվում է «պաշտպանության ոլորտում միջոցառումների իրականացման նպատակով»:

Փաստաթուղթը իրենից ներկայացնում է փոխկապակցված փաստաթղթերի համալիր։ Դրա բովանդակությունը գաղտնի է պահվում։
Ռուսաստանի պաշտպանության նախորդ հնգամյա պլանը սկսել է գործել 2016 թվականի հունվարի 1-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *