Մնաց էլի միակ հարցը՝ ով ու երբ ստորագրեց կապիտուլյացիան․ Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամենասարսափելին երևի այն է, որ քննարկվող միակ թեման՝ թե կոնկրետ ով ու կոնկրետ երբ ստորագրեց կապիտուլյացիան։ Փաստացի բոլորն ընդունում են, որ դեռ պատերազմը չսկսած մենք արդեն պարտվել էինք (թշնամին 90 միլիոն էր, շատ փող ու վարձկան ուներ, աթս-ներ ու դաշնակիցներ, նավթ ու գազ…) Ու ստացվում է, որ պետք էր օր առաջ ստորագրեինք, որ մեր երեխաները հազարներով չզոհվեին։ Էդ պարագայում ուզում եմ հասկանալ՝ բա ուր էինք մենք 26 տարի, ինչո՞վ էինք զբաղված, ինչի՞ն էինք պատրաստվում։ Ո՞ւր էին գնում մեր բանակի վրա ծախսվող (գոնե մեր երկրի համար) հսկա գումարները։ Ինչի՞ վրա էինք մեծ-մեծ խոսում ու հույս տալիս, որ Ադրբեջանը չի հարձակվում քանի որ շան պես վախենում է մեզանից…

Ու հիմա պիտի պարզվի, որ մենք չունեինք համապատասխան զենք, չունեինք նորմալ կազմակերպված պաշտպանություն, զինվորական հոսպիտալներում չունեինք տարրական սարքավորումներ… Ու մնաց էլի միակ հարցը, թե ով ու երբ ստորագրեց կապիտուլյացիան… Մենք ենք ստորագրել՝ վերջին 26 տարիների ընթացքում՝ ամեն օր, ազգովի…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *