Հայտնի է՝ որն է եղել Արմեն Ջիգարխանյանի մահվան պատճառը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է երիկամային անբավարարության պատճառով։ Նրա մահվան պատճառը «Московский комсомолец»-ին հայտնել են դերասանի մերձավորները։

Ինչպես պարզաբանել են պարբերականի զրուցակիցները, Ջիգարխանյանի մահը արձանագրել են հիվանդանոցի բժիշկները:

Վերջին օրերին մահից առաջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտարարել էր, որ «շատ է ուզում ապրել», ինչպես նաև բժիշկներին հարցրել էր, թե «որքան է իրեն մնացել ապրելու»: Այս մասին «Московский комсомолец»-ին պատմել է դերասանի ընկեր Արթուր Սողոմանյանը, որը նրա հետ շփվել է մահվանից երկու օր առաջ։

«Ինձ թվում է ՝ նա հասկանում էր, որ հեռանում է»,- նշել է Սողոմանյանը։

Նրա խոսքով ՝ Ջիգարխանյանը կառչած է եղել կյանքից և սիրել է այն։

“Բժիշկն ինձ պատմեց, որ վերջին օրերին նա կանչել է գլխավոր բժշկին և ուղիղ հարցրել․ «Անկեղծ ասա՝ քանի՞ օր է ինձ մնացել ապրելու»»,- հավելել է Սողոմանյանը։

Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ի առավոտյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *