Կատարվածն աններելի է. Ժիրայր Սեֆիլյան

Այսօր «Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամները հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո նախատեսվում էր երթ: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ժամանակավոր կառավարության ստեղծում:

«Կարծում եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է պահանջելու իր հրաժարականը: Կատարվածն աններելի է», – ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ իրենց  հայացքներից, պետք է միավորվեն, որ կարողանան լուծում գտնել մեր երկրի առջև ծառացած խնդրի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *